Հոկտեմբերի 14-18-ը Երեւանում կանցկացվի «Արեւորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի ներկայանում է ֆիլմերի, այդ թվում՝ ֆրանսիական, մեծ ծրագրով: Ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Պատրիկ Ռուսելի «Գրին» աշխատանքը կբացի փառատոնի ֆիլմերի ծրագիրը:
«Արեւորդի» 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 17-ին՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» լսարանում կցուցադրվի «Գրին» ֆիլմը, որին կհաջորդի քննարկում՝ ճանաչված ռեժիսորի մասնակցությամբ: