Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ», ԲԻԶՆԵՍ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 13,2011 00:00

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ) Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի կրթությունը խթանելու նպատակով 2011թ. ամռանը ստորագրել էին համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում վերանորոգվեց ԵԿՏԱ-ի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը՝ այն համապատասխանեցնելով արդի ուսումնական պահանջներին եւ չափանիշներին: «Սինոփսիս Արմենիա» ընկերության մշակած կրթական մոդելի համաձայն, նախատեսվում է ծրագրում ընդգրկել բարձր առաջադիմություն ունեցող, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ձեռք բերած՝ բակալավրական ծրագրի երկրորդ կուրսն ավարտող ԵԿՏԱ ՏՏ ֆակուլտետի ուսանողներին: Ընտրությունը կկատարվի «Սինոփսիս Արմենիայի», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հմուտ մասնագետների եւ ԵԿՏԱ առաջատար դասախոսների կողմից: Բիզնես-կրթություն համագործակցությունն արդարացված է արդյունքով: «Սինոփսիսի» կրթական մոդելը նպատակ ունի կրթել համապատասխան գիտելիքներով եւ ունակություններով օժտված այնպիսի շրջանավարտներ, որոնք կարող են արտադրությանը պատրաստ աշխատուժ լինել: «Երկրի մտավոր կապիտալը պետք է ձեւավորվի ուղղորդված՝ բիզնեսի հետ սերտ համագործակցությամբ: Հաջողության հասնելու կարեւոր քայլերից մեկը մրցունակ աշխատուժի հավաքագրումն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տարբեր ծրագրերի միջոցով աջակցել է կրթական ոլորտի զարգացմանը, գիտակցելով, որ այս օղակն է ժամանակի մարտահրավերներին դիմակայելու իրական լծակը: Առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը կարգավորելու առումով էլ կարեւոր է կադրերի պատրաստման հարցում մասնավոր հատվածի միջամտությունը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը խրախուսում է բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են երիտասարդ սերնդի զարգացմանը»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել