Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել մի կին, որ իր տան բակում պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.00-ի սահմաններում անհայտ անձը նռնակ է նետել տան շեմին, ինչի հետեւանքով վնասվել է երկաթբետոնե նախաշեմն ու մուտքի դուռը: Հանգամանքները պարզվում են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: