Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ» ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

Հոկտեմբեր 13,2011 00:00

Հոկտեմբերի 11-ին «Գեղարքունիքի մարզպետը վիրավորված է» հրապարակմամբ՝ https://www.aravot.am/ am/ articles/regions/97824/view, տեղեկացրել ենք, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Մարզպետը կաշառք է վերցրել» նյութում մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանը պնդում էր, որ մարզպետը իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել՝ նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Մեզ հետ զրույցում մարզպետը պնդում էր, որ թերթը պետք է իրենից ներողություն խնդրի:
Հրապարակմանը արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթը: Ըստ թերթի. «Նվեր Պողոսյանը «Բարգավաճ Հայաստանի» առանցքային դեմքերից չէ, վեճի քաղաքականացմանը «Ժողովուրդը» լուրջ չի վերաբերվում՝ հայտարարելով, որ կաշառքի մեղադրանքը հաստատող ձայնագրությունը խմբագրությունում է եւ պատրաստ ենք այն տրամադրել պետական ցանկացած ատյանի: Այսպիսով, արձանագրում ենք, որ ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը ձգտում է համալրել մամուլի դեմ հաշվեհարդար տեսնելու նկրտումներ ունեցող չինովնիկների շարքը՝ բարձրացված աղմուկի մեջ փորձելով սքողել կաշառքի ու Թթուջուր գյուղում այդպես էլ չկայացած ապօրինի մրցույթի խայտառակ պատմությունը: Այնպես որ, եթե այս պատմության մեջ կա մեկը, ով պետք է ներողություն խնդրի, ապա դա հաստատ «Ժողովուրդը» չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել