Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ, ՆՐԱ ՈՐԴԻՆ ԵՎ ԵՐԹՈՒՂԻՆ

Հոկտեմբեր 13,2011 00:00

Հոկտեմբերի 11-ի երեկոյան երիտասարդների մի խումբ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում փակել է Երեւան-Արմավիր-Երեւան թիվ 207 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների ճանապարհը, ուղեւորների աչքի առաջ մեքենաներից դուրս հանել վարորդներին ու պահանջել դադարեցնել աշխատանքը: «Վարորդներից մեկին ծեծել են, մեքենայի բանալիները ձեռքից խլել եւ սպառնացել, որ՝ եթե շարունակի քշել՝ վատ կլինի»,- «Առավոտին» փոխանցեց երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանսսերվիս» ՍՊԸ աշխատակից Շուշանիկը: Ծեծված վարորդը դեպքի մասին հայտարարություն է տվել ոստիկանության Արմավիրի բաժին:
«Գալակտիկա տրանսսերվիս» ՍՊԸ ներկայացուցիչը ասաց նաեւ, որ ուղեւորափոխադրումները խափանած եւ վարորդին ծեծած երիտասարդները հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (արմավիրցիներին հայտնի է Նավո անունով) ազգականներն են եղել եւ տղան, ով աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել