Օրերս Վրաստանի Թելավի քաղաքում տեղի է ունեցել Հարավային Կովկասի կանաչների՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող մի շարք հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում կանաչների համախմբման եւ համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարները: Ընդունվել է Հարավային Կովկասի կանաչների սկզբունքները ներառող հայտարարություն, որը բաց է տարածաշրջանի բոլոր հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների միացման համար: Հայտարարությանն, ի դեպ, օրերս միացել է նաեւ Արցախի եվրոպական շարժումը: Այս մասին տեղեկացնում է news.am-ը: