Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 12,2011 00:00

NEW

Վահագն Չախալյանը որոշել է դադարեցնել հացադուլը

Հոկտեմբերի 11-ին Վահագն Չախալյանին Ռուսթավի N6 խիստ ռեժիմի բանտում տեսակցել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Տեսակցության ժամանակ սրբազանը հայտնելով ջավախահայ քաղաքական գործչին իր զորակցությունը, միաժամանակ հորդորել է  դադարեցնել հացադուլը` հրաժարվել իր առողջությանը վնասող այդ ծայրահեղ միջոցից: Ընդառաջելով սրբազանի հայրական հորդորներին` Վահագն Չախալյանը որոշել է հոկտեմբերի 12-ից դադարեցնել հացադուլը:
Այդ որոշումն ընդունելիս նա նաեւ հաշվի է առել այն հանգամանքը, որ հացադուլ հայտարարելուց հետո բանտի ադմինիստրացիան բավարարել է նրա պահանջների մի մասը: Այսպես.
1.Թույլատրվել է հայ հոգեւորականների եւ, մասնավորապես, Վազգեն սրբազանի հետ նրա տեսակցությունը: 
2.Լուծվել է բանտախցի ջրամատակարարման խնդիրը, թույլատրվել է պահել ջրի համար բաքեր:
3.Վերացվել են բանտի խանութից գնումներ կատարելու սահմանափակումները:
4.Վերադարձվել են բռնագրավված գրքերը:
Վահագն Չախալյանը իր փաստաբանի միջոցով փոխանցել է, որ հաստատակամ է շարունակելու իր նկատմամբ արդարության վերականգնման եւ ջավախահայության իրավունքների պաշտպանության համար պայքարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել