Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՌՔԻՆ ՍՊԱՅԻ ԱՆՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ

Հոկտեմբեր 12,2011 00:00

NEW

Պարզված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են առնչություն ունենալ ,2011թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմաններում ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի զորամասի պահպանության մարտական դիրքում իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանության հասցնելու հետ:
ՊՆ քննչականը կատարում է քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ստուգվում են փաստական տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթակա անձանց մեղադրանք առաջադրելու համար:
ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վլադիմիր Ասատրյանի ձախ ձեռքի վրա կատարված գրառման մեջ որեւէ սպայի անուն նշված չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել