Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԱՆԴԱՄ ԴԱՐՁԱՆՔ

Հոկտեմբեր 12,2011 00:00

NEW 

 Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի /ENFSI՝ European Network of Forensic Science Institutes/ 15-րդ խորհրդի վերջին նիստի քննարկման  արդյունքներն ամփոփվել են, ուր քննարակվել է Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի անդամակցության հարցը: Ըստ բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանի, կազմակերպությունը շուրջ 4 տարի իրականացրել էր բավականին լուրջ եւ դժվարին նախապատրաստական աշխատանքներ՝ ENFSI-ին անդամակցելու պահանջներին կազմակերպության գործունեությունը /կարողություններ, իրականացված գործառույթների որակ — քանակ, ներդրված որակի համակարգ եւ այլն/ համապատասխանեցնելու համար:
Այդ նպատակով օգոստոսի 30-ին ստուգայցով Փորձաքննությունների ազգային բյուրո էին ժամանել ENFSI-ի ներկայիս խորհրդի նախագահ Պավել Ռիբիցկին եւ ENFSI-ի Որակի — իրավասության կոմիտեի նախագահ Քրիստինա Բերտլերը ՝ հավաստիանալու եւ համոզվելու, թե որքանո՞վ է կազմակերպությունը համապատասխանում ENFSI-ին անդամակցելու պահանջներին: Ստուգայցի վերջում ENFSI-ի ներկայացուցիչները՝  դռնփակ քննարկումից հետո, արդյունքները գնահատեցին  դրական, սակայն վերջնական որոշումը պետք է կայացներ ENFSI-ի 15-րդ խորհուրդը:
Եվ այսպես, 23 օր անհամբեր սպասելուց հետո, պարզ դարձավ՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն հանդիսանում է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի լիիրավ անդամը, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ անդամակցող երկիրը: «Այս մեծ ձեռքբերումը հնարավորություն է տալիս դատափորձագիտական բնագավառում ընդլայնել համագործակցության հնարավորությունները այլ եվրոպական դատափորձագիտական կազմակերպությունների հետ, իրականացնել տվյալների եւ փորձի փոխանակում, ներգրավվել նոր գիտահետազոտական ծրագրերում, ձեռք բերել նոր գիտամեթոդական ձեռնարկներ»,-հայտնում է Լ.Մշեցյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել