Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ՓՈԽՎԵՑ

Հոկտեմբեր 12,2011 00:00

Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի ղեկավարությունը պարտավորվել էր Բաքվում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում առնվազն երեք օլիմպիական ուղեգիր նվաճել, սակայն միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը վարկանիշ ձեռք բերեց: Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը, քննարկելով այս եւ կազմակերպական այլ հարցեր, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին ազատել է պաշտոնից եւ ընտրանու ղեկը վստահել վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Երկրորդ մարզիչ նշանակվել է Ֆեդյա Ալեքսանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել