Թուրքիայի մայրաքաղաքում մեկնարկել է ուշուի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Ինչպես մրցավայրից հաղորդել է «Արմենպրեսի» թղթակիցը, մեր մարզիկներն արդեն բացել են հաղթանակների հաշիվը: Մասնավորապես, Խաչիկ Շամիրյանն իր մեկնարկային գոտեմարտն ավարտել է մրցակցի նկատմամբ նոկաուտ գրանցելով, իսկ Սասուն Հայրապետյանն ու Գեւորգ Խաչատրյանը միավորներով պարտության են մատնել, համապատասխանաբար, լիբանանցի Ֆրանսուա Էլ Բոյեին եւ ռուսաստանցի Կազբեկ Մամաեւին: