Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-Ն 3-ՐԴ ԱՆԳԱՄ ԿՆՎԱՃԻ՞ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԸ

Հոկտեմբեր 12,2011 00:00

\"\"Ավարտվում է հանրապետական նշանակության 14 գերատեսչությունների թիմերի մասնակցությամբ ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության երրորդ մրցաշարը:
Հոկտեմբերի 14-ին հայտնի կդառնան երկու ենթախմբերի երկուական թիմերը, որոնք արդեն երեք օր անց կիսաեզրափակչում կորոշեն, թե ովքե՞ր կպայքարեն երրորդ մրցանակակրին որոշելու համար եւ ովքե՞ր հոկտեմբերի 21-ին կվիճարկեն գլխավոր մրցանակը:
Երեկ «Փյունիկ» ՄԱ-ի խաղադաշտում վարչապետի գավաթի նախորդ երկու խաղարկությունների հաղթող ՀՀ ՊՆ թիմը 3:1 հաշվով առավելության հասավ էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարարության թիմի նկատմամբ եւ  այդ մրցանակը երրորդ անգամ նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց: Հանդիպման ընթացքում սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, խոսելով մրցաշարի կազմակերպչական հարցերի մասին, «Առավոտին» ասաց. «Ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ «Հայաստանի վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի հիմնադիրը կառավարությունն է, անմիջական կազմակերպիչն ու անցկացնողը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի անմիջական աջակցությամբ: Ֆեդերացիան մրցաշարի կազմակերպիչներին տրամադրում է խաղադաշտերը եւ մարզագույքը, ինչպես նաեւ ապահովում է հանդիպումները սպասարկող մրցավարներով, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում: Իսկ ֆուտբոլասերներին հորդորում եմ հոկտեմբերի 21-ին, ժամը 17.30-ին գալ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ՝ դիտելու եզրափակիչ խաղը: Մուտքը բոլորի համար անվճար է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել