Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇԵԼ ԵՆ ՉԱՍԵ՞Լ

Հոկտեմբեր 12,2011 00:00

Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների եւ որոշ հանրակրթական դպրոցների տնօրեններ: Ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ մարզի սոցիալական ծառայությունները թույլ են տվել ֆինանսական խախտումներ` 220-480 հազար դրամի չափով: Նրանք քաղաքացիներին նշանակել են նպաստներ, որոնք, ըստ օրենքի, նպաստառու լինել չէին կարող: Դպրոցների տնօրեններն էլ կատարել են աշակերտների թվի հավելագրումներ եւ այդկերպ պետբյուջեից ստացել են միլիոնավոր դրամներ, որ իրենց չէր հասնում: Մարզպետը զայրացել է ֆինանսական խախտումներ կատարած տնօրենների վրա: Սակայն զարմանալի է, որ մարզպետարանը խորհրդակցության մասին ոչ մի տեղեկություն պաշտոնապես չի տարածել: Իսկ ո՞ւր մնաց հրապարակայնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել