Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ ԷԼ ՀԱՂԹԵՑԻՆ

Հոկտեմբեր 12,2011 00:00

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը՝ Ամրահի Պետրոսյան, Կարեն Չիլինգարյան, Դանիել Խաչատրյան կազմով, լսեց «Ժամանակ» օրաթերթի վերաքննիչ բողոքը՝ կապված ՀՀ երկրորդ նախագահի կնոջ եւ որդու հայցի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 6-ին կայացրած վճռի հետ:
Ըստ այդ վճռի, հօգուտ Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից պետք է գանձվի 3 միլիոն դրամ՝ իրենց բարի համբավը արատավորելու համար: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում էր պահանջել օրաթերթից. 3 մլն՝ դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 միլիոնը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա հավասար է Սեդրակ Քոչարյան» եւ «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից» հոդվածների համար։
Հիշեցնենք, որ Կենտրոնի դատարանը ամբողջությամբ մերժել էր փաստաբանական ծառայության համար պահանջվող 3 միլիոն դրամի պահանջը, սակայն բավարարել էր 1 մլն՝ վիրավորանքի եւ 2 մլն՝ զրպարտության համար պահանջվող գումարի հայցը:
«Ժամանակը» մտադիր է բողոքել նաեւ վճռաբեկ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել