Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ԴԵՌ ՍՏՎԵՐՈՒՄ Է

Հոկտեմբեր 12,2011 00:00

Չնայած վերջին շրջանում իրականացվող ստվերային տնտեսության դեմ պայքարին, ըստ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, Հայաստանի տնտեսական պոտենցիալը դեռ ստվերում է, որը պետք է օգտագործել, ինչպես նաեւ մտածել ճկուն հարկային քաղաքականության մասին: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց նաեւ, որ մեր պետբյուջեն լուրջ ուսումնասիրության կարիք ունի. «Մենք նման տոկոսային հարաբերակցությամբ՝ բարձր ստվերային տնտեսությամբ, չենք կարող լուրջ նպատակներ դնել ու իրագործել: Խոցելի ենք մենք դեռեւս այն առումով, որ ունենք մենաշնորհներ: Ընդամենը հաշված մարդիկ կարող են գներ ձեւավորել Հայաստանում: Սրան պետք է վերջ տալ»:
Բացի այդ, պարոն Թ. Մանասերյանը նշեց, որ հարկավոր է վերականգնել պետական գնումների համակարգը եւ վերահսկել գյուղատնտեսական շուկաները. «Գյուղատնտեսական շուկաներում կան սպեկուլյատիվ խմբեր, որոնք ունակ են հաշված ժամերի ընթացքում գին բարձրացնել: Պետք է նաեւ լուրջ ու համակարգված քաղաքականություն վարել գյուղատնտեսության ոլորտում, գյուղացին պետք է լինի ավելի տեղեկացված, իրականացվի գյուղմթերքների շուկաների գների հսկողություն, պետական աջակցությամբ ավելանան գյուղմթերքների մեծածախ շուկաների ցանցերը եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել