Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդահամա՞ր, թե՞ շպիոնիզմ

Հոկտեմբեր 12,2011 00:00

Այսօրվանից հանրապետությունով մեկ անցկացվող մարդահամարը արդեն իսկ զայրացրել է գյումրեցիներին: Տարբեր  կառույցներում քննարկման թեման այն է, որ կառավարությունը մարդահամարի անվան տակ հաշվում է քաղաքացիների փողերը: Բանն այն է, որ 33 հարցերի մեջ ընդգրկվել են այնպիսիք, որոնք  ոչ այլ ինչ են, քան հաշվետվություն սեփական եկամուտների մասին: Օրինակ՝ քաղաքացին մարդահամարի շրջանակներում ոչ միայն պարտավորվում է տեղեկացնել իր խոզերի, կովերի, մեղուների, սեփականություն հանդիսացող  ու վարձակալությամբ տրվող  հողաչափի քանակի մասին, այլեւ՝ թե կոնկրետ որտեղի՞ց է եկամուտ ստանում՝ սեփականությունի՞ց, վարձու աշխատանքի՞ց, ինքնազբաղվածությունի՞ց: Նույնիսկ կա այնպիսի հարց, որը հաշվարարներից մեկի անկեղծանալով՝ անհարմար դրության մեջ է դրել իրենց՝ ինչպես թակել դուռն ու քաղաքացուն հարցնել. «Մարդդ խոպանից փող  ուղարկո՞ւմ է»: Հարցաթերթիկի այդ հարցը հետեւյալն է. «Վերջին 12 ամիսների  ընթացքում ստացե՞լ եք արդյոք արտերկրից դրամական միջոցներ»: «Սա ոչ թե մարդահամար է, բնակչության փաստացի քանակը որոշելու ձեւ, այլ շպիոնիզմ է, գրպանիդ պարունակությունը հաշվելու, հարստությունդ ու ունեցվածքդ ֆիքսելու միջոց: Ո՞ւմ է պետք, թե ես ինչով եմ ջեռուցվում՝ աթարի պեչկո՞վ, թե՞ բաքսիով, կամ թե տանը բաղնիք -զուգարան, ինտերնետ ունե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, ո՞ւմ եմ հաշվետու՝ ապրո՞ւմ եմ, թե՞ մեռնում: Ասենք թե տեղեկացրի, որ մեռնում եմ, մատներիցս փուշ եք հանելո՞ւ»,- ասում էր հաշվահամարի հարցերին պատասխանելուց զայրացած գյումրեցիներից մեկը՝ գտնելով, որ խախտում են իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել