Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 12,2011 00:00

ՆԱՅԵԼ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հակադարձելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլչին Հուսեյնլիի այն հայտարարությանը, թե հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը, ասաց. «Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ հանդես եկավ անհեթեթ եւ ջղաձիգ հայտարարությամբ, որի առիթը կարող էր լինել թե Հայաստանում անկախության քսանամյակին նվիրված մեծ եւ փառահեղ շքերթը, որին մասնակցեցին նաեւ ՌԴ զորքերի ներկայացուցիչները, եւ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երեւանում հնչեցրած հայտարարությունները: Ինչ վերաբերում է ՌԴ դերին, ապա Ռուսաստանը, որպես մեր ռազմավարական գործընկեր եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, իր ակտիվ գործունեությամբ միմիայն կայունություն է ապահովում մեր տարածաշրջանում, ինչը չեմ կարող ասել Ադրբեջանի մասին, որը իր սպառազինությունների մրցավազքի եւ պետական ահաբեկչություն քարոզելու քաղաքականությամբ հենց ինքն է իրականացնում տարածաշրջանի կայունության դեմ ուղղված քայլեր: Ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կանեին, իրենք իրենց նախ հայելու մեջ նայեին՝ դատողություններ անելուց առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել