Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԵԽԽՎ-ԻՆ ԷԼ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Հոկտեմբեր 12,2011 00:00

Անցած շաբաթ ԵԽ խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւում «Մարտի 1»-ի էջը փակված համարելուն զուգահեռ՝ միաժամանակ նշել է, թե անհրաժեշտ է, որ «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող նախաքննական մարմինը վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույց հրապարակի մինչեւ 2011 թվականի վերջը:
«Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, թե նախաքննական մարմնի զեկույցի հրապարակման գաղափարը ձեւականություն ապահովելու նպատակ է հետապնդում: Նրա խոսքով, եթե իշխանությունը թույլ տար, նախաքննական մարմինը վաղուց բացահայտած կլիներ «Մարտի 1»-ի սպանությունները, եւ որեւէ մեկի մտքով չէր անցնի զեկույց հրապարակել՝ հատկապես, երբ մոտ վեց ամիս է անցել այդ գործի բացահայտմանը նոր թափ հաղորդելու կապակցությամբ Սերժ Սարգսյանի ցուցումից:
Իսկ Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը, հայտարարել է, թե ԵԽԽՎ-ի բանաձեւից հետո վերջնականապես են հուսախաբ եղել. «Բանից դուրս է գալիս, որ սուտ է, իրենք էլ (համազեկուցողներն ու ԵԽԽՎ ՄԻ հանձնակատարը- խմբ.) են մեզ խաբում: Նրանք համագործակցում են մեր իշխանության հետ, էս թատրոնը, ամեն ինչ էլ ձեւական բնույթ է կրում: Ես արդեն չեմ հավատում, չեմ վստահում ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ Եվրախորհրդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել