Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՄԵԶԱՆԻՑ

Հոկտեմբեր 12,2011 00:00

«Արդյոք ինչ-որ տեղ նաեւ մե՞նք չենք սխալվել, եւ երբ ես ելույթ ունեցա մեր մասին բանաձեւի քննարկման եւ զեկույցի ժամանակ, ես հենց այնպես չէի նշում, որ ընտրակեղծիք հրեշը ծնվել է դեռ 1995-ին: Այդ օրվանից առ այսօր մենք չենք կարողանում ազատվել բոլոր արատավոր երեւույթներից եւ դեռ ավելին՝ ավելի ենք մխրճվում այդ ամենի մեջ: Մենք առաջին հերթին պետք է ինքներս մեզ հարց տանք՝ մե՞նք ենք թույլ տվել այս իրավիճակը, թե՞ Եվրոպայի խորհուրդն է թույլ տվել: Երբեւիցե Եվրոպայի խորհուրդը մեզ չի գալու եւ չի աջակցելու, եթե մենք դա չցանկանանք, իսկ առաջին հերթին, ես կարծում եմ, մենք պետք է ցանկանանք, որպեսզի չմտածենք՝ Եվրոպայի խորհուրդը կգնա՞ գործարքի, թե՞ չի գնա: Առաջինը մենք պետք է մեզանից պահանջենք, իսկ ես կարծում եմ՝ մենք մեզանից չենք պահանջել, եւ սխալը հենց մեր մեջ է եւ հետո այլ՝ ածանցյալ, գուցե եւ սխալներ կան: Տասնմեկերորդ կետի այդ ձեւով մնալը այդ բանաձեւի մեջ ես գտնում եմ՝ անթույլատրելի է, եւ ԵԽ-ի համար դա անբարո է»,- պատասխանելով հարցին՝ կա՞ր որեւէ գործարք ԵԽԽՎ հայտնի բանաձեւի հետ կապված, ասաց հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել