Լրահոս
Օրվա լրահոսը

10 ՀՈԳՈՎ՝ 12-Ի ԴԵՄ

Հոկտեմբեր 12,2011 00:00

\"\"
armsport.am

Դուբլինում կայացած Իռլանդիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումում գրանցված 2:1 հաշիվը Հայաստանի ազգային հավաքականին զրկեց փլեյ-օֆֆում «Եվրո 2012»-ի եզրափակչի ուղեգրի համար պայքարը շարունակելու իրավունքից: Սակայն մեր ընտրանին իրականում չպարտվեց: Ավելին. 26-րդ րոպեից սկսած խաղադաշտում մնացած մեր 10 ֆուտբոլիստներն արժանապատիվ պայքար մղեցին Իռլանդիայի ամբողջական թիմի եւ նրանց «լավագույն խաղացող» իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի դեմ: Ամբողջ Եվրոպան տեսավ, որ Ռոման Բերեզովսկին տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձեռքով չխաղաց, այլ ընդհակառակը՝ նրա դեմ գրեթե մեն-մենակ դուրս եկող դաշտի տերերի ֆուտբոլիստը ձեռքով գնդակը հարմարեցրեց իրեն: Բայց մրցավարը դաշտից հեռացրեց Բերեզովսկուն: Սա միայն մեր համոզմունքը չէ: Կրկնապատկերի բազում ցուցադրումները, ինչպես նաեւ համացանցը հեղեղած այդ դրվագի քննարկումները, անգամ ռուս մեկնաբանները վկայում են մեր ասածի ճշմարտացիությունը: Ինչեւէ, գրանցված հաշիվը կարեւոր չէ: Մեր հավաքականն ամբողջ ընտրական մրցաշարն անցկացրեց արժանապատիվ եւ այդպես էլ ավարտեց այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել