Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջուկային զենք չպետք է լինի

Հոկտեմբեր 11,2011 00:00

 «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ն ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ Կապանում կազմակերպել էր «Միջուկային զինաթափում. Հայաստանի եւ Ղազախստանի գործադրած խաղաղ ջանքերն այդ ուղղությամբ» թեմայով քննարկում:
Միջուկային զինաթափման, ատոմային էներգիայի եւ դրա անվտանգության մասին խոսելով, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աիմդա Բոզժիգիտովը ասաց, որ իր երկիրը Խորհրդային միության փլուզումից հետո հրաժարվեց միջուկային սպառազինությունից: «Եթե երկիրն ունի միջուկային զենք, դա դեռ չի նշանակում, որ այն կարող է օգտագործել եւ պաշտպանվել: Մենք քարոզում ենք, որ միջուկային զենքն ընդհանրապես չպետք է լինի: Այդ  քաղաքականությամբ մեր երկիրը համարվում է միջուկային մրցավազքի զինաթափման նախաձեռնողը», -նշեց  պարոն Բոզժիգիտովը: Կապանցիներին ավեի շատ հետաքրքրում էր Լեռնաձոր գյուղում ուրանի հանքերի հնարավոր շահագործման հարցը: Կապանցիները վստահ են, որ Հայաստանի նման փոքր երկրում այդ ծրագիրն անընդունելի է:  «Եվրոպական ինտեգրացիա»  հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը ասաց, որ Սյունիքում անցկացվող քննարկման թեման պատահական չի ընտրվել. «Հաշվի են առնվել մի քանի պատճառներ: Նախ, որ  Սյունիքի տարածաշրջանը`  Կապանում եւ Քաջարանում զարգացած է հանքահումքային արդյունաբերությունը, Սյունիքը սահմանակցում է Իրանին, իսկ այսօր  դեռ շարունակվում է համաշխարհային երկարաժամկետ աղմուկը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, եւ 3-րդ պատճառը, որ Խորհրդային միության տարիներին լեռնամետալուրգիայի բնագավառում բավական մեծ թվով ղազախստանցիներ իրենց  փորձի փոխանակման ծրագրերը, գործուղումներն անցկացրել են հենց Սյունիքում, եւ այստեղից բավական մասնագետներ ուսուցանվել են այնտեղ, կապը այն ժամանակվանից կա»:
Բեքարյանի խոսքից պարզ դարձավ, որ Սյունիքը կարող է զարգանալ առանց ուրանային ծրագրերի: Օրինակ՝ եթե Իրան-Հայաստան երկաթգիծ կառուցվի, դրա օգնությամբ Հայաստանը դուրս կա Միջինասիական տարածաշրջանի ամենամեծ երկիր՝ Ղազախստան, սա միանգամից ու էական աճ կապահովի: Սակայն այսօր դրա համար բոլոր անհրաժեշտ գործոնները կան, բացի կարեւորից՝ հաղորդակցության միջոցից:                                                                                                

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել