ՀՀ անկախության 20-ամյակի առիթով՝ «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունն իր կողմից իրականցվող սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում զիջել է բջջային կապի ծառայությունների դիմաց գոյացած կրթության ոլորտի մի շարք հաստատությունների մոտ 45 մլն դրամ պարտքը: Առաջնորդվելով՝ յուրաքանչյուրիս գործունեությունը ներդրում է մեր երկրի առաջընթացի գործում կարգախոսով, բջջային կապի առաջատար օպերատորը չեղյալ է հայտարարել շուրջ 354 կրթական հաստատությունների «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած ժամկետանց պարտքը: