Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեդալ՝ Կիմ Բակշիին

Հոկտեմբեր 11,2011 00:00

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները օրերս հանդիպեցին անվանի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, լրագրող, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի հետ: Գրողն այս անգամ Հայաստանում էր ռուսաց լեզվի օրերի շրջանակներում: Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության մեծ մասը նվիրել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը: Շուրջ չորս տասնամյակ Բակշին կապված է Հայաստանի հետ. նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության ու ավանդույթներին նվիրված «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը», «Մեր աշխարհը նման է անիվի», «Մենաստանից՝ սիրո մասին» եւ բազմաթիվ այլ գրքեր ու հրապարակումներ: Հատկապես հայտնի է նրա եւ Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի եւ հայերի մասին:
Կիմ Բակշին վեց գիրք է հեղինակել Հայաստանի մասին եւ այժմ տպագրության է պատրաստում յոթերորդը՝ «98 աստիճաններ» վերնագրով, որը խորհրդանշում է Մատենադարան տանող 98 աստիճանները:
ՀՊՄՀ գիտության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի անունից Կիմ Բակշիին պարգեւատրեց «Մանկավարժական համալսարան» մեդալով՝ հայ ժողովրդի եւ մշակութային ժառանգության քարոզման գործում գրողի անգնահատելի ներդրման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել