Հոկտեմբերի 9-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 15 ՕԼ 283 պետհամարանիշի, «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի 21 ՍՏ 899 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 28 ՕՕ 279 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Տուժողներ Մելիքսեթ եւ Արտաշես Թեւոսյաններին, Գրիշա Խուրշուդյանին եւ Լիլի Հարությունյանին տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց, այնուհետեւ Ա. Թեւոսյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ Գ. Խուրշուդյանը՝ Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: