Դեղորայքային թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Այգաբաց փողոցի 2-րդ շարքի թիվ 1 տան 21-ամյա բնակիչ Վահագն Իբրաջյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Դեղորայքային մեկ այլ թունավորմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վրացական փողոցի թիվ 7 շենքի 30-րդ բնակարանի 26-ամյա բնակիչ Սոնյա Միրզախանյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: