Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգելի նախագահ, արդեն հույսս կորցրած իրավապահ մարմինների անօրինական գործողություններից, տարբեր կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դիմելով, չհասնելով արդյունքի, ստիպված եմ բաց նամակով դիմելու Ձեզ՝ եղբորս որդու՝ Հայկ Թովմասյանի հարցով: Նա գամված է սայլակին, գտնվում է ԱՆ «Նուբարաշեն» մեկուսարանում, 1-ին կարգի հաշմանդամ է, նրան նշանակել են անհատական խնամք: Բայց Ձեր դատարանները հաշվի չառնելով նրա առողջական վիճակը եւ ոչ էլ դատապաշտպանի միջնորդությունները, Հայկին դատապարտել են 5, 5 տարվա ազատազրկման: Հաշվի չառան Ձեր կողմից ներում շնորհելու կետերը, որը օրենքով դատապաշտպանի պահանջով իրագործելի էր:
Ոչ ընդհանուր իրավասության, ոչ էլ վճռաբեկ դատարանները հաշվի չեն առել Ձեր կողմից կիրառվող ներման կետերը:
Հարգելի նախագահ, խնդրում եմ Ձեզ ներում շնորհեք Հայկ Թովմասյանին՝ նրան կալանքից ազատելով: Գոնե նա ազատության մեջ կնքի իր մահկանացուն: