Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սփրեդ՝ կարագի գնով

Հոկտեմբեր 11,2011 00:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարզել է, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին: Հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով, արձանագրվել է, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գնի միջեւ կա խիստ էական տարբերություն: Խոշոր սուպերմարկետներում 1 կգ կարագը վաճառվում է  920-3000 դրամով: Գնային այս ակնհայտ անհամապատասխանությունը հիմք է հանդիսացել, որպեսզի հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն սկսի այս շուկայում: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ի մամուլի ծառայությունից եւ ավելացնում, որ լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին: Այսպիսով, որոշ դեպքերում կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, որն անհամեմատ էժան է, սակայն այն առեւտրի կետերին վաճառել են կարագի անվան տակ: Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը քաջատեղյակ լինելով, որ ձեռք է բերել  բուսասերուցքային սփրեդ, այն վաճառել է կարագի անվան տակ, որոշ դեպքերում էլ սուպերմարկետներում այլ կերպ են մոլորեցրել սպառողներին՝ հայտարարել են, որ ակցիայի շրջանակում անհամեմատ էժան գնով վաճառվում է կարագ, բայց իրականում վաճառել են սփրեդ՝ կարագի համար խիստ էժան, իսկ սփրեդի համար՝ բավականին բարձր գնով: Այն 1 կգ կարագից էժան է ավելի քան 1000 դրամով:
Հարուցվում է վարչական վարույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել