Վիեննայի Մխիթարյան միաբանությունը 200 տարեկան է: Այդ առթիվ Սփյուռքի նախարարությունը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ համատեղ երեկ եւ այսօր անցկացնում է երկօրյա միջազգային գիտաժողով: Քննարկվելու են «Մխիթարյան միաբանության անցած ուղին», «Վիեննայի Մխիթարյան Միաբանության տպարանի պատմությունը, «Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցների կրթական առաքելությունը» եւ այլլ թեմաներ:
«Առավոտը» հրավիրված հյուրերի հետ խոսեց Վիեննայի միաբանության այսօրվա վիճակի, հայաստանյան եւ սփյուռքի հոգեւոր, հասարակական եւ քաղաքական կյանքում նրանց մասնակցության եւ գործունեության մասին, որը կներկայացնենք մեր առաջիկա համարներից մեկում: