Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հոկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ի սահմանում, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել (պաշտոնական վարկածի համաձայն) ժամկետային զինծառայող, Արարատի մարզի Խարբերդ գյուղի բնակիչ, 19-ամյա Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը:
ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով):
Կատարվում է նախաքննություն: