Հոկտեմբերի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերվել են անհետ կորածների ցուցակում նշվող՝ 1973թ. ծնված Արմեն եւ 1964թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը եւ ժամը 11.20-ին տեղափոխվել դիարան:
Այժմ անհայտ կորածների ցուցակում նշվում է 3 անուն՝ Նորիկ Միրզոյան (1939թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյան (1992թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
Ըստ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության, մինչ օրս փրկարարները ՀՀ ՊՆ ուղղաթիռի եւ քարշակի, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» շարժական կռունկի օգնությամբ հողազանգվածից դուրս են բերել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 25 ավտոմեքենա: