Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ

Հոկտեմբեր 11,2011 00:00

Հոկտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում: Նույն օրը, ժամը 01.05-ին, գլխի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա Քաթրինե Հ.-ն: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում հայտնաբերել է 27-ամյա Արթուր Դովլաթյանի դիակը՝ ծակած կտրած վնասվածքների հետքերով: Նույն բնակարանի բնակիչ՝ 28-ամյա Աշոտ Ս.-ն հայտարարել է, որ ինքն է Ա. Դովլաթյանին դանակով հարվածել եւ պատճառել մահ, իսկ կնոջը հարվածել է ատրճանակի կոթով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակ եւ ծալովի դանակ: Հանգամանքները պարզվում են: Աշոտ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել