Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 11,2011 00:00

Երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական եռամսյակային նիստը:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Անցած երրորդ եռամսյակի ընթացքում ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունեցել բավականին լուրջ իրադարձություններ: Նախ՝ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովը Ղազախստանում: Կայացան անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի, արտաքին գործերի նախարարների կոմիտեի եւ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստերը, որտեղ ընդունվեցին կարեւոր որոշումներ, որոնցից կցանկանայի առանձնացնել մի քանիսը: Առաջին՝ նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում որոշում է ընդունվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարել փոփոխություններ, եւ այսուհետեւ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների միջեւ ռազմական եւ քաղաքական համագործակցությունն էլ ավելի է սերտանալու այս կանոնադրական փոփոխությունների արդյունքում, որոնց շուրջ ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն: Երկրորդ՝ այսօր մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվեն շուրջ քսան հազար հոգիանոց օպերատիվ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրներին սպառնացող վտանգների դեպքում: Երրորդ կարեւոր իրադարձությունն այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում որոշում է կայացվել ստեղծել խաղաղապահ ուժեր: Մենք այսօր կարող ենք ասել, որ մոտ երեք հազար հոգիանոց խաղաղապահ ստորաբաժանումներ կստեղծվեն ՀԱՊԿ շրջանակներում, ինչը նույնպես կարեւոր նշանակություն ունի: Դրական ենք համարում նաեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացումը ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակներում, եւ մեր ռազմաքաղաքական դաշինքը կարծես ավելի միս ու արյուն է ստանում այս ընդունված որոշումների արդյունքում»:
Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում 2011թ. 3-րդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանը եւ ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել