«Չնայած այն բանին, որ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը չի ընդգրկվել պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում, մշակույթի նախարարությունը գտնում է, որ քաղաքաշինական ծրագրերում պետք է հաշվի առնել նշանավոր ճարտարապետի տան պատմական արժեքը։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկության, Սարյան 9 հասցեում կառուցվում է հյուրանոցային համալիր, որում նախատեսվում է մասնակի վերականգնել Ռ. Իսրայելյանի տան գլխավոր ճակատի պատը»,- «Առավոտի» հարցմանն այսպես պատասխանեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կ. Այվազյանը: Ժամեր չանցած գետնին հավասարվեց վարպետի տունը: «Խնդիրը ոչ թե սեփականատերերի, այլ ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության եւ ճարտարապետների մեջ է: Մշակույթի նախարարությունն ավելի լավ է՝ ոչինչ չանի»,- մեզ հետ զրույցում գերատեսչությունների անտարբերության վերաբերյալ իր վրդովմունքը հայտնեց ակցիայի կազմակերպիչ, մասնագիտությամբ մշակութաբան Անուշիկ Ավետյանը:
Կարդացեք նաեւ՝