Մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 22-30-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք «St. Peterburg Open» միջազգային ներկայացուցչական մրցաշարին մասնակցելու «wild card» կարող է ստանալ: Այս մասին տեղեկացրել է նաեւ մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Ես շատ ուրախ եմ, որ իմ մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ Սանկտ Պետերբուրգում խաղալու հնարավորություն եմ ստանում: Այստեղ խաղացել են աշխարհի լավագույն թենիսիստները: Ինձ շատերն են ասել, որ Սանկտ Պետերբուրգը հեքիաթային քաղաք է: Դրա համար էլ երջանիկ եմ այս հնարավորության համար», – լրատվամիջոցներին հայտարարել է Դավիթ Նալբանդյանը: