Լրահոս
Օրվա լրահոսը

Անին չհաղթահարեց «VivaCell-MTS Cup»-ի քառորդ եզրափակիչը

Հոկտեմբեր 08,2011 00:00

\"\"Երեւանի «Orange Tennis» ակումբի կորտերում ընթացող ավելի քան 9 մլն դրամ մրցանակային ֆոնդով թենիսի «VivaCell-MTS Cup» մրցաշարի քառորդ եզրափակչում Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար Անի Ամիրաղյանը շուրջ երեք ժամ տեւած չափազանց համառ պայքարում 7:5, 4:6, 6;1 հաշվով պարտվեց աշխարհի 190-րդ ռակետ եւ այս մրցաշարի 2-րդ համար ամերիկուհի Ջուլյա Կոհենին (Julia Cohen): Անին մինչեւ քառորդ եզրափակիչ հասավ նաեւ զուգախաղերում՝ ընկերակցելով Վրաստանի ներկայացուցիչ Նաթիա Գեգիայի հետ:
Չնայած մենախաղերում կրած ցավալի պարտությանը, հայաստանցի թենիսիստուհին այս մրցաշարում ձեռք բերած միավորներով WTA-ի վարկանիշային աղյուսակում մոտ 30 աստիճան վեր կբարձրանա եւ հաջորդ ցուցակում աշխարհում կլինի մոտավորապես 580-րդը: Հիշեցնենք, որ Իտալիայում կայացած կանանց միջազգային մրցաշարում 2-րդ տեղը զբաղեցնելուց հետո, մարզուհին «Առավոտի» խմբագրությունում հայտարարել էր, թե նպատակ ունի մտնել Top 100-ի մեջ: Եվ նա, թեեւ մի փոքր դանդաղ, բայց այդ ճանապարհով ընթանում է: Այս տարվա մայիսից միջազգային մրցաշարերի մասնակցության արդյունքում Անի Ամիրաղյանը կանանց համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակում արդեն 400 տեղ վեր է բարձրացել՝ 980-րդից հասնելով մոտավորապես 580-րդ հորիզոնական: Այժմ նա պատրաստվում է հանդես գալ նաեւ նույն կորտերում եկող շաբաթ մեկնարկող $10 հազար մրցանակային ֆոնդով հաջորդ միջազգային մրցաշարին, որտեղ WTA-ի իր միավորներով մասնակիցների մեջ 5-րդն է, ինչը հաղթելու հույսեր է ներշնչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել