Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՄՈՌԱՑԵ՛Ք

Հոկտեմբեր 08,2011 00:00

\"\"ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նամակ է գրել ադրբեջանցի մտավորականին: «Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշվեք վերջապես, թե ով եք դուք: Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան… Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից: Այդքան բան: Չէ՞ որ ձեր ավագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, հարձակվել է Բյուզանդիայի վրա եւ, իհարկե, այն ամենը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել է ու վերանվանել: Այդպես էլ դուք: Ոչ, սխալ տեղում եք փնտրում ձեր արմատները: Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքների ու ստերի մեջ: Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք: Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի: Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ասում, ապա, փառք Ալլահին, մենք վերջապես սովորեցինք ձեզանից սպանել խաղաղ բնակիչների, սովորեցինք դաժան լինել»,- գրել է նա նամակում: Նա նաեւ հավելել է. «Պիտի խոստովանեմ. նույնիսկ ձեր ավագ եղբոր իրականացրած 1915 թվականը չսովորեցրեց մեզ այն, ինչ կարողացաք սովորեցնել մեզ դուք Սումգայիթում: Շնորհակալություն ձեզ եւ էլի մեկ անգամ՝ փառք Ալլահին: Ոհմակի մեջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները: Իսկ Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՜ք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել