Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Հոկտեմբեր 08,2011 00:00

\"\"Հայաստան է ժամանում ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստի ընթացքում (հոկտեմբերի 10-ին, ժամը 10-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ) Ժորես Ալֆյորովին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ: Ժորես Ալֆյորովը Նոբելյան մրցանակի է արժանացել կիսահաղորդչային հետերկկառուցվածքների եւ արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի ավելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական հոդվածների, 3 մենագրությունների եւ 50 հայտնագործությունների:
Նոբելյան մրցանակի դափնեկրի այցելության ծրագրում հանդիպում է նախատեսված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել