Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ԶԻՆՎՈՐՈՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Հոկտեմբեր 08,2011 00:00

17 կինեմատոգրաֆիստներ շնորհակալական նամակ են հղել ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանին. «Անկախության առաջին տարիներից ի վեր մեր կինոարտադրությունն ունեցավ բազմաթիվ դժվարություններ: Եղան նույնիսկ այնպիսի ժամանակներ, երբ տարեկան մեկ լիամետրաժ ֆիլմ էլ չէր արտադրվում: Դրա արդյունքում մենք ունեցանք այնպիսի կորուստներ, որոնց վերականգնումը երկար տարիների ջանք ու եռանդ է պահանջում: Ճգնաժամային տարիների վատ հետեւանքներից ամենաակնհայտը կինոյում առկա մի շարք մասնագիտությունների իսպառ վերացումը եղավ: Այսօր մեզ մոտ ակնհայտ կարիք է զգացվում դաշտային հնչյունային օպերատորի, երկրորդ ռեժիսորի, ֆոկուս կարգավորողի եւ այլն… Հարգելի պրն Աբրահամյան, Վահե Հակոբյանը, որն այսօր ծառայում է ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնում, որպես օպերատոր, հենց այդ բացառիկ մասնագետներից է: Մենք՝ մի խումբ կինոգործիչներս, հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը մի զինվորով կինոյին աջակցելու համար»,- ասվում է նամակում, որի տակ ստորագրել են Վահագն Տեր- Հակոբյանը, Անահիտ Աղաջանյանը, Նարինե Մալյանը, Հարություն Խաչատրյանը, Ռուբեն Քոչարը, Միքայել եւ Արմեն Դովլաթյանները, Արամ Շահբազյանը եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել