Երկու օր է՝ չի գործում Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին: Երեւանից Նոյեմբերյան հասնելու համար նոյեմբերյանցիները ստիպված են Երեւանից Բերդ մեկնող միկրոավտոբուսով գնալ Իջեւան, այնտեղից էլ 5 հազար դրամ ծախսելով՝ տաքսիով հասնել Նոյեմբերյան: Նոյեմբերյանցիները, բնականաբար, խիստ դժգոհ են:
Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին սպասարկում է «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն, որի փաստացի սեփականատերը Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Հովիկ Աբովյանն է: Իսկ երթուղին չի գործում, քանի որ ընդդիմությունը Երեւանում ամենօրյա հանրահավաքներ է անում: