Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՓԼՈՒԶՄԱՆ ԹԵՄ ԱՅՈՎ

Հոկտեմբեր 08,2011 00:00

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, Վանաձոր-Բագրատաշենի սահման ճանապարհի 83-րդ կիլոմետրին տեղի ունեցած փլուզման փաստը լուսաբանող լրատվամիջոցների ռեպորտաժները սխալաշատ էին:
Առցանց լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե փլուզման հետեւանքով էլեկտրական հոսանքից զրկվել էր Այրում գյուղը: Իրականում հոսանքի մատակարարումը ընդհատվել էր Այրում քաղաքում՝ Այրումը 2006 թվականից քաղաքի կարգավիճակ ունի:
Նույն լրատվամիջոցը դեպքի կապակցությամբ հարցազրույց է վերցրել Լոռվա մարզպետից, այն դեպքում, երբ փլուզումը տեղի է ունեցել Տավուշի մարզում:
Հեռուստաընկերություններից մեկի մի հաղորդավար էլ անընդհատ ասում էր Տավուշի շրջան: Հայաստանում չկա Տավուշի շրջան: Կա Տավուշի մարզ եւ այս մարզում մի քանի տարածաշրջան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել