Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բացառիկ՝ հանրային գերակա շահ

Հոկտեմբեր 07,2011 00:00

 «Լոկալ Դիվելոփըրզին» նոր տարածքներ են հատկացվել:
Նոր բացառիկ՝ գերակա հանրային շահ՝ հանուն «Լոկալ Դիվելոփըրզի»:
Երեկ կառավարություն նիստի ժամանակ որոշվել է Երեւանի քաղաքապետին լիազորել  ՀՀ անունից «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ հետ կնքել եւս մեկ պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի, ընկերությանը բացառիկ՝ գերակա հանրային շահով հատկացվում է Երեւանի Պուշկինի, Տերյանի, Եզնիկ Կողբացու եւ Հին Երեւանցու փողոցներով, Երեւան քաղաքի Նալբանդյանի, Պուշկինի, Աբովյանի փողոցներով եւ Սախարովի հրապարակով պարփակված տարածքները, Պռոշյանի եւ Դ. Դեմիրճյանի փողոցներին ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքը: Այս ամենից հետո արդեն ավարտին է հասցվում քաղաքաշինական ծրագրի իրականացումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել