Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՓՇՏԱԿԵԼ ԷՐ

Հոկտեմբեր 07,2011 00:00

 Ոստիկանության Երեվանի վարչության հերթապահ մաս է զանգահարել Ազատության պողոտայում գտնվող խանութներից մեկի վաճառողուհին եվ հայտնել, որ մի տղամարդ դանակով իրեն սպառնալով` խանութից ապրանքներ է վերցնում:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.50-ին, Ազատության պողոտայի թիվ 7 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 51-ամյա Հարություն Հակոբյանը:
Պարզվել է, որ նա ժամը 16.00-ին մուտք է գործել խանութ, սպառնալիքով հափշտակել 1 շիշ կոնյակ եվ դիմել փախուստի, այնուհետեվ, ժամը 18.20-ին, կրկին վերադարձել է եվ դանակի սպառնալիքով փորձել հափշտակել խմիչք եվ ծխախոտ, ինչը կանխվել է աշխատակիցների եվ քաղաքացիների կողմից:
Պատճառված վնասի չափը պարզվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել