Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Հոկտեմբեր 07,2011 00:00

 Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի ծննդատան ցանկապատի մոտ տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Աբովյանի 56-ամյա բնակիչ Սամվել Հարությունյանի դիակը` ծնկների, գոտկատեղի — գլխի մասերում վնասվածքների հետքերով:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհի խաչմերուկից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Երեմ Մ.-ին:
Երեմ Մ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել