Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Տոշակ. «Տվեք ինձ ռուսների համարը»

Հոկտեմբեր 07,2011 00:00

\"\"Վերջին օրերին լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Մակեդոնիա կատարած այցի ժամանակ այդ երկրի ԱԺ նախագահի հետ հանդիպման ընթացքում առաջարկ է արել՝ իր երկրի բյուջեից շոշափելի նյութական պարգեւատրում կատարել Մակեդոնիայի ազգային հավաքականին, եթե մակեդոնացիները հաղթեն Հայաստանի ընտրանուն: Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը երեկ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում հումորով արձագանքեց այդ տեղեկատվությանը. «Օօօօօ՜… Հիանալի եմ վերաբերվում դրան… Երեք մեծ մրցանակ: Տվեք ինձ ռուսների համարը: Սլովակներն ու իռլանդացիներն էլ կարող են վճարել: Թուրքիայի վարչապե՞տը: Ես երկու տարի աշխատել եմ Թուրքիայում, բայց նրան չեմ ճանաչում»…
Սա հանդիպման հումորային հատվածն էր, իսկ ավելի լուրջ՝ Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ Հայաստանի հավաքականն իր վրա դրական տպավորություն է թողել։ «Հայաստանի հավաքականը խմբի հանելուկն է: Միայն այն, որ ձեր թիմը խմբում բոլորից շատ գոլ է խփել, շատ բանի մասին է ասում: Հայաստանի հավաքականը շատ է աճել: Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնության ուղեգրերի հավակնորդներին, բոլոր չորս թիմերն էլ կարող են հավակնել ուղեգրի»,- ասաց բրիտանացի մասնագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել