Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Հոկտեմբեր 07,2011 00:00

Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որը վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավիի թիվ 6 խիստ ռեժիմի բանտում, հեռախոսով երեկ տեղեկացրել է «Երկիր» միությանը, որ հոկտեմբերի 5-ին անժամկետ հացադուլ է սկսել:
Վահագն Չախալյանը դիմել է հացադուլի՝ ի նշան բողոքի իր նկատմամբ սահմանված անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ: Նա պահանջում է դադարեցնել անօրինական ճնշումները եւ բարելավել բանտային պայմանները: Վահագն Չախալյանը նաեւ տեղեկացրել է, որ հակառակ իր պահանջների, բանտի ադմինիստրացիան հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը:
Դեռեւս ս.թ. սեպտեմբերի 14-ին Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են ջավախահայ գործչի նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում՝ նաեւ բանտային պայմանների էական խստացման միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել