Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒՅԹ

Հոկտեմբեր 07,2011 00:00

Տավուշի մարզում գյուղացիները սովորույթ ունեն աշնանն այրել հնձված դաշտերը: Այսկերպ մեծապես վնասում են այգու եւ բերքի վնասատուներին, բայց այս սովորույթը վատ է այն առումով, որ կրակը չի վերահսկվում, դուրս է գալիս կրակ տվողի դաշտից ու տարածվելով՝ ոչնչացնում է նաեւ դաշտերի շրջակա թփերն ու ծառերը: Վերանում են նաեւ կենդանիների եւ թռչունների պոպուլյացիայի տարածքները:
Հոկտեմբերի 5-ին այրվում էին Տավուշի Զորական եւ Հաղթանակ գյուղերի դաշտերը: Հաղթանակի դաշտերի հրդեհը դեռ նախորդ օրն էր բռնկվել: Զորական գյուղում հրդեհի երկու մեծ օջախ կա: Կրակը սպառնում էր տարածվել դեպի հարակից դեղձի այգիներ: Նոյեմբերյանի հրշեջ ջոկատի մի մեքենա մեկ ժամ անց հրդեհը մարել էր: Բայց Զորականի մյուս հրդեհը եւ Հաղթանակի դաշտերի կրակը շարունակում էին ծավալվել:
Այս իրավիճակի համար պատասխանատու չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել