Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՍՈՂԱՆՔԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՎ…

Հոկտեմբեր 07,2011 00:00

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հոկտեմբերի 6-ին Տավուշի մարզխորհրդի նիստում կարեւորեց Այրումի սողանքի գոտին շրջանցող խճապատ ճանապարհի բարեկարգումը: Նրա խոսքով՝ ավելացել է Բավրայի մաքսատնով խոշոր բեռնատարների մուտքը Հայաստան: Հանրապետություն մտնող բեռնատարների մի զգալի մասն էլ երթեւեկում է Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան ճանապարհով: Մարզպետն ասաց, որ Իջեւան-Դիլիջան ճանապարհին, Հովքի գյուղի մոտ, սողանքային գոտի կա, այնտեղ խոշոր բեռնատարների կուտակումը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել