Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՂԱՆՔԻ ԳՈՏՈՒՄ ԹԱԼԱ՞Ն Է

Հոկտեմբեր 07,2011 00:00

Ճանապարհային ոստիկանության նոյեմբերյանցի հետաքննիչ Մխիթար Գիշյանի ծառայողական մեքենան, ի թիվս այլ մեքենաների, հայտնվել էր Այրումից ոչ հեռու փլուզված հողաքարազանգվածի տակ: Երբ մեքենան հանվել է սողանքի գոտուց, Մխիթարը հայտնաբերել է, որ իր մեքենայի նվագարկիչը չկա: Որոնելուց հետո Գիշյանը այն գտել է շրջակա խոտերի մեջ: Մեր տեղեկություններով՝ սողանքի գոտուց հանված բուլղարական բեռնատարի վարորդն էլ, ի լուր բոլորի, հայտարարել է, որ իր բեռնատարի մեջ եղած 4 բջջային հեռախոսներից ոչ մեկը չկա: Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդներից մեկն էլ այս ամենը իմանալով՝ բղավել է, որ փրկարարները մոտ չգան հողից հանվող իր մարդատարին: Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը  մեկ օր առաջ լրագրողիս հարցին ի պատասխան՝ ասել է, որ հպարտանում է փրկարարների կատարած աշխատանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել