Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳԻՆԸ ՉԻ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ

Հոկտեմբեր 07,2011 00:00

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկ իր ասուլիսում, ըստ news.am-ի, հայտարարել է, թե Հայաստանում այս պահին իրադարձություններն ընթանում են նախընտրական պայքարի տրամաբանությամբ, իսկ անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսության հեռանկարին՝ շեշտել է, թե կապ չունի՝ կշարունակվի՞ այդ երկխոսությունը, թե՞ ոչ, քանի որ դա, ըստ նրա, չի լուծում երկրի բնակչությանը հուզող խնդիրները, երկխոսության արդյունքում, օրինակ, չեն նվազի սննդամթերքի գները. «Այդ երկխոսությունն ընդամենը միջոց է հարաբերություններ հաստատելու երկու քաղաքական ուժերի միջեւ, նաեւ ներքաղաքական հարցերի լուծման գործընթաց»:
Մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե «Ժառանգությունը» փոքր եւ անհասկանալի թիմ է, Մարտիրոսյանն ասել է. «Փոքրը՝ ոչինչ. ադամանդը եւս փոքր է, իսկ ահա քարածուխն իր չափսերով մեծ է լինում: Մյուս կողմից՝ շատ լավ է, որ պարոն Սահակյանի համար «Ժառանգությունն» անհասկանալի է, քանի որ այդ դեպքում նրա համար շատ դժվար կլինի պայքարել «Ժառանգության» դեմ: Շատ ավելի կարեւոր է, որ «Ժառանգությունը» հասկանալի լինի հասարակ քաղաքացիներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել