Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏԱԿՈ՞ՒՄ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Հոկտեմբեր 07,2011 00:00

ԵԽԽՎ պատվիրակների հարցերին երեկ պատասխանեց Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործադիր կոմիտեի ղեկավար, Պաղեստինի ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասը: Հայ պատվիրակներից նրան հարց ուղղելու հնարավորություն ունեցավ Նաիրա Զոհրաբյանը, որը հետաքրքրվեց. «Հայերը Երուսաղեմում ապրում են հին ժամանակներից ի վեր: Ո՞րն է ի վերջո լինելու հայկական թաղամասերի կարգավիճակը Երուսաղեմում: Մենք գիտենք, որ Յասեր Արաֆաթն այդ խնդրի վերաբերյալ ուներ հստակ մոտեցում»: Մահմուդ Աբասի արձագանքը հետեւյալն էր. «Երուսաղեմը 1967 թվականից բռնազավթված է, այնպես՝ ինչպես բռնազավթված են այլ տարածքներ: Այդ պատճառով Արեւմտյան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Մեր՝ Պաղեստինի մայրաքաղաք Երուսաղեմը բաց է բոլոր բազմազան կրոնների համար: Սա գոյություն ունեցող համաձայնություն չէ, այլ ուղղակի կա նման ըմբռնում, որ այն, ինչ պատկանում է արաբներին՝ պետք է մնա արաբներին, այն, ինչ պատկանում է հրեաներին՝ պետք է մնա հրեաներին: Բայց բոլոր կրոններն իրավունք ունեն իրականացնել իրենց արարողություններն ազատորեն»:
Հարց տալու համար հերթագրվել էր նաեւ Զարուհի Փոստանջյանը, սակայն նրան ձայն չհասավ: Տեղեկացանք, որ նա պատրաստվում էր ուղղել հետեւյալ հարցը. «Ադրբեջան Ձեր այցի ընթացքում հայտարարել էիք, թե Ադրբեջանը կարող է ժողովրդավարության դասեր տալ մնացածներին: Կատակո՞ւմ էիք, թե՞ փաստացի անտեղյակ եք իրական վիճակին ազատ խոսքը եւ քաղաքացիական իրավունքները հարգելու պակասի, քաղբանտարկյալների առկայության եւ դինաստիաներով ղեկավարելու  եւ ոչ ժողովրդավարության մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել